Հղիություն, ծննդաբերություն
|
Ֆիզիկական վարժություններ հղիության ժամանակ

Փորձը ցույց է տալիս, որ հղիների համար նախատեսված վարժությունների համալիրը և մաքուր օդում զբոսանքը նպաստում են ծննդաբերության բարեհաջող ընթացքին և ելքին:
Պետք է խուսափել սպորտային և պարային այնպիսի ձևերից, որոնք պահանջում են բարձր ոստյուններ, ցատկ, կտրուկ շարժումներ:
Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք
Վարժություն 1. Ուժեղ «որովայն»
Պառկեք մեջքի վրա, ծնկները ծալեք, ձեռքերը խաչեք որովայնի վրա: Ներշնչեք, ապա գլուխը և ուսերը բարձրացրեք վեր և արտաշնչեք: Դանդաղ արտաշնչելով` գլուխը և ուսերը իջեցրեք: Կրկնեք 1-2 անգամ:
Վարժություն 2. Ծալապատիկ նստեք հատակին: Ոտնաթաթի մկանները կծկեք, պահեք 2 վայրկյան: Թուլացեք, այնուհետև վարժությունը կրկնեք:
Կծկեք կոնքի հատակի մկանները, կարծես խոչընդոտում եք միզարձակմանը: Հեշտոցը կծկեք, այնուհետև դանդաղորեն թուլացրեք: Փորձեք կծկել հեշտոցի, ապա բոլոր մկանները:
Վարժություն 3. Կեգելի վարժություն
Պառկեք մեջքի վրա` ծնկները ծալած, ոտքերը մոտավորապես 30 սմ հեռավորության վրա, ներբանները` հատակին սեղմած, գլուխը և ուսերը` բարձին հենած, արմունկները` մարմնի երկարությամբ պարզած:
Ամուր ձգեք հեշտոցի և հետանցքի մկանները, պահեք այնքան, որքան կարող եք (մինչև 8-10 վրկ), հանգստացեք: Կատարեք նվազագույնը 25 անգամ, օրվա տարբեր ժամերի: Կարելի է կատարել նստած կամ կանգնած դիրքում, կամ միզելիս, հատկապես հղիության 4-րդ ամսից հետո, քանի որ մեջքին պառկած դիրքը այլևս խորհուրդ չի տրվում (մեծացող արգանդը ճնշում է խոշոր արյունատար անոթներին և խանգարում արյան շրջանառությանը):
Վարժություն 4. Կոնքի ճոճում
Պառկեք, արտաշնչելով` հետույքը սեղմեք հատակին, այնուհետև ներշնչելով` մեջքը թուլացրեք: Կրկնեք մի քանի անգամ: Վարժությունը կարելի է կատարել նաև ուղիղ կանգնած, մեջքը պատին հենած դիրքում, ներշնչելով` հետույքը սեղմեք պատին: Այս վարժությունը պետք է կատարել հղիության 4-րդ ամսից սկսած:
Վարժություն 5. Միասապատ ուղտի վարժություն
Օգտակար է հղիության և ծննդաբերության ամբողջ ընթացքում, որով թեթևանում է մեծացած արգանդի ճնշումը մեջքի վրա: Հենվեք ձեռքերի և ծնկների վրա, մեջքը և գլուխը` ուղիղ, ձգելով որովայնը և հետույքը` գլուխը իջեցրեք ցած: Աստիճանաբար մեջքը թուլացրեք և գլուխը բարձրացրեք մինչև սկզբնական դիրքը: Կրկնեք մի քանի անգամ:
Վարժություն 6. Վզի մկանները հանգստացնող վարժություն
Նստեք հարմար դիրքով, աչքերը` փակ: Գլուխը զգուշորեն պտտեք, ներշնչելով կատարեք լրիվ շրջան: Արտաշնչեք և մկանները թուլացրեք, գլուխը իջեցրեք ցած: Կրկնեք 4-5 անգամ` պտտման ուղղությունները փոփոխելով և այդ պտույտների միջև հանգստանալով:
Վարժություն 7. Նստեք թիթեռնիկի տեսքով, ներբանները հպեք միմյանց: Բռնեք կոճերը: Թուլացեք: Թեքվեք առաջ և կոճերը սեղմեք:
Վարժություն 8. Պառկեք մեջքի վրա, ձեռքերը տարածեք իրանի երկարությամբ, մի ոտքը ծալեք ծնկան, մյուսը` կոնք-ազդրային հոդի շրջանում և վերջինս ուղղեք դեպի կուրծքը, այնուհետև ոտքը բարձրացրեք ուղղաձիգ: Ոտքը ուղղեք, նույնը կրկնեք մյուս ոտքով:
Վարժություն 9.Նստեք կամ կանգնեք: Մատները հպեք պարանոցին` կատարելով մեծ և փոքր տրամագծով պտտական շարժումներ ուսային հոդի շրջանում, այնուհետև ընդունեք ելման դիրքը:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն